Ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն դատապարտվեց 22 տարվա ազատազրկման
Ռոստովի մարզի Դոնեցկի շրջանային դատարանն ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին դատապարտել է 22 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է RBC-ն:
Դատարանը ուկրաինացի օդաչուին մեղավոր է ճանաչել 2 ռուս լրագրողների սպանության գործով:
Հիշեցնենք, որ Եվրամիությունը կոչ է անում Ռուսաստանին՝ անհապաղ ազատ արձակել Նադեժդա Սավչենկոյին: