Ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն հրաժարվել է շնորհակալություն հայտնել Պուտինին
Ռուսաստանից Կիև վերադարձած օդաչու Նադեժդա Սավչենկոն հայտարարել է, որ շնորհակալություն չի հայտնի Վլադիմիր Պուտինին` իր ազատության համար: Այս մասին հայտնում է RBC-ն:
Սավչենկոն նշել է, որ ՌԴ նախագահն արդեն իսկ վերցրել է իր ազատությունը: «Ինձ ներում շնորհելը ուղղակի սխալի ուղղում էր ՌԴ նախագահի կողմից»:
Հիշեցնենք, որ Դոնեցկի քաղաքային դատարանը Ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին 22 տարվա ազատազրկման էր դատապարտել: Նադեժդա Սավչենկոն մեղադրվում էր Ուկրաինայի արևելքում լրագրողների սպանության մեջ: