211652_close_icon
views-count5630 դիտում article-date 12:11 11-09-2016

Նադեժդա Սավչենկոն Կիևում ավտովթարի է ենթարկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ուշ գիշեր Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր, օդաչու Նադեժդա Սավչենկոն ավտովթարի է ենթարկվել: Այս մասին հայտնում է LifeNews-ը: Կիևի ավտոճանապարհով ընթացող մեքենաներից մեկի անվադողի խափանման հետևանքով վարորդը կտրուկ արգելակել է, ինչից հետո նրա մեքենայի հետևից ընթացող տրանսպորտային միջոցը, որում Սավչենկոն է եղել նունպես արգելակել է: Սակայն Սավչենկոյի մեքենայի հետևից ընթացող ավտոմեքենան չի հասցրել արգելակել և բախվել է պատգամավորի մեքենային, որի ղեկին նրա քույրն է եղել: Մեղավոր վարորդը խոստովանել է դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկանին, որ չի պահպանել ավտոմեքենաների միջև ընկած հեռավորությունը և բացի այդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում: Ավտովթարի հետևանքով ոչ ոք չի տուժել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր