Ռուսաստանը Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարում ոչինչ չի արել. Էշթոն Քարթեր
Վլադիմիր Պուտինը դժվարություն է ստեղծում ԱՄՆ-ի համար Ռուսաստանի հետ աշխատելու հարցում: Այս մասին [url=http://www.wsj.com/articles/ash-carter-says-putin-is-making-it-harder-for-u-s-to-work-with-russia-1483698600]The Wall Street Journal[/url]-ի հետ զրույցում հայտարարել է Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը:
Նա առանձին քննադատել է նաև Ռուսաստանի գործողությունները Սիրիայում: Քարթերի խոսքով Ռուսաստանը Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարում ոչինչ չի արել: «Նրանք սիրիական կառավարության հետ միասին պայքարում են չափավոր ընդդիմության դեմ»,- հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ Էշթոն Քարթերը Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո լքելու է պաշտոնը: Եվ հնարավոր է, որ ԱՄՆ պաշտպանության, ինչպես նաև՝ արտաքին քաղաքականությունը փոփոխության ենթարկվի: