Ադրբեջանում կինը ամուսնու հետ վիճաբանությունից հետո ինքնահրկիզվել է
Ադրբեջանի Գյանջայի շրջանում 29-ամյա կինը ինքնահրկիզվել է։ Այդ մասին հաղորդում է report.az-ը։
Ըստ կայքի՝ Աբդուլաևա Մեհրիբան Ինղիլաբ գըզան իր ամուսնու հետ, որի անունը չի նշվում, վիճել է, ինչից հետո դուրս է եկել փողոց և բենզին լցնելով իր վրա՝ այրել։
Նրան տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց։ Ոստիկանությունը պարզում է տեղի ունեցածի հանգամանքները։