113082 դիտում
23:03 21-08-2017
Ողբերգական դեպք Երևանում. ամուսինների վիճաբանությունից հետո կինը հեռացել է տանից. օրեր անց ամուսնուն խորդանոցում հայտնաբերել են կախված
Այսօր՝ օգոստոսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ տևական ժամանակ է՝ Էրեբունի վարչական շրջանի Ռոստոմի 67 տան բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին, իսկ նշված հատվածից կասկածելի հոտ է գալիս:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր նշված տան բակում՝ որպես ամառային խոհանոց և խորդանոց օգտագործվող տարածքում, հայտնաբերել են տղամարդու կախված դի:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ հետախուզական բաժանմունքի պետի տեղակալ Զորիկ Ավդիշոևի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ մահացածը նշված տան բնակիչ, 62-ամյա Հայկ Բ.-ն է, ով բնակվելիս է եղել կնոջ հետ և, ըստ դեպքի վայրում հավաքվածների, օրեր առաջ նրա և կնոջ միջև ինչ-որ հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել և կինը հեռացել է տանից, իսկ այսօր ամուսնուն փրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են կախված:
Այս պահին ոստիկանների կանչով դեպքի վայր են ժամանում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
45081 դիտում
14:18 30-06-2016
Ողբերգական դեպք Երևանում. կինը տան խորդանոցում հայտնաբերել է ամուսնու կախված դին
47647 դիտում
21:12 09-05-2016
Ողբերգական դեպք Սարի-Թաղում. սեփական տան խորդանոցում հայտնաբերվել է 29-ամյա երիտասարդի կախված դին
Այս բաժնից
2158 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)