30017 դիտում
11:29 08-09-2015
Պարզվել է երեկ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ինքնաշեն բեռնատար վերելակի պոկվելու հետևանքով վիրավորների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ սեպտեմբերի 7-ին, Դավիթ Անհաղթ փողոցի թիվ 14/24 հողակտորում շինարարական աշխատանքներ իրականացնելիս արտաքին ինքնաշեն բեռնատար վերելակի պոկվելու հետևանքով վիրավոր քաղաքացիների ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ 60-ամյա Պարույր Ստեփանյանը և 46-ամյա Սարգիս Ղազարյանը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջիններս դեռևս գտնվում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Բժիշկների գնահատմամբ՝ Ս. Ղազարյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ Պ. Ստեփանյանինը՝ ծանր:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ արդեն դեպքի վայր են ժամանել «ՏԱԱԿ» ՊՈԱԿ-ի շարժասանդուղքների, վերելակների, ճոպանուղիների և կարուսելների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանն ու «ԱՐԱՄ-ՇԻՆ» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Գևորգյանը:
Ըստ Գ. Շամշյանի տեղեկությունների՝ նշված հատվածում շինարարական աշխատանքները կատարում է «ԱՐԱՄ-ՇԻՆ» ՍՊԸ-ն:
Ավելի վաղ ֆոտոլրագրողը [url=https://shamshyan.com/hy/article/2015/09/07/64105/]հայտնել [/url]էր, որ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դավիթ Անհաղթ փողոցից 2 միջին տարիքի տղամարդ մարմնական վնասվածքներով, հիմնականում՝ կոտրվածքներով, տեղափոխվել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Վիրավորները նշված փողոցում կառուցվող էլիտար շենքում շինարարական աշխատանքներ կատարելիս էին եղել: Շինարարական աշխատանքները կազմակերպում էր «ԱՐԱՄ-ՇԻՆ» ՍՊԸ-ն, իսկ հեղինակային և տեխնիկական հսկողությունը դրված է «Հ.Ս. ՊՌՈ» ՍՊԸ-ի վրա: Շինարարության տևողությունը 36 ամիս է, իսկ այն կատարելու աշխատանքները սկսվել են այս տարվա մայիսի 1-ին: Նշված շինարարության հասցեն է՝ Դավիթ Անհաղթ փողոցի հողակտոր 14/24 և 14/27:
Շենքի կառուցման ժամանակ շինարարական աշխատանքներ իրականացնելիս ինքնաշեն բեռնատար վերելակը պոկվել և մոտ 80 մետր գլորվելով ընկել էր անդունդը: Վիրավորներից մեկին նշված հատվածից դուրս էին բերել քաղաքացիները, իսկ մյուսին՝ փրկարարները: Բավականին օպերատիվ էին գործել փրկարարներն ու Երևանի 1-03 շտապ օգնության բրիգադները, ովքեր տեղում առաջին օգնությունն էին ցուցաբերել վիրավորներին, որից հետո տեղափոխել էին հիվանդանոց:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+