Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Քալաձեն Թբիլիսիում Ձմեռ պապի հանդերձանքով նվերներ է բաժանել երեխաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Քալաձեն Թբիլիսիում Ձմեռ պապի հանդերձանքով դուրս է եկել փողոց և նվերներ հանձնել երթևեկող ավտոմեքենաներում գտնվող երեխաներին:
Լրագրողների հետ զրույցում նախարարը խոստովանլե էր, որ մանկության տարիներին հավատում էր հեքիաթներին, իսկ, երբ մեծացել է՝ ոչ:
Այնուամենայնիվ, կյանքը մի մեծ հեքիաթ է, որտեղ յուրաքանչյուրը հեքիաթի հերոս է: Այդ պատճառով՝ այսօր՝ դեկտեմբերի 31-ին, որոշել եմ այս կերպ շնորհավորել Վրաստանի բնակիչներին և ցանկանալ քաջ առողջություն, հավելել է նախարարը:
Ներկայացնում ենք տեսանյութը: