Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում դեկտեմբերի 30-ին
1066 թ. – Իսպանիայում հրեաների զանգվածային կոտորած տեղի ունեցավ:
1806 թ. – Օսմանյան կայսրությունը պատերազմ հայտարարեց Ռուսաստանին և սկսվեց Ռուս-թուրքական 1806-1812 թթ. պատերազմը:
1883 թ. – ծնվել է Սարգիս Լուկաշինը, հայ խորհրդային կուսակցական և պետական գործիչ, եղել է ժողկոմխորհի նախագահ (սպանվել է 1937 թ.):
1922 թ. – կազմավորվեց Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը:
1927 թ. – բացվեց Տոկիոյի մետրոպոլիտենը, տարեկան ուղևորահոսքով աշխարհի արտափողոցային արագընթաց տրանսպորտի խոշորագույն համակարգը:
1984 թ. – ծնվել է Լեբրոն Ջեյմսը, ամերիկացի նշանավոր բասկետբոլիստ:
1990 թ. – հիմնադրվեց ԽՍՀՄ նախկին պետությունների Միջպետական ավիացիոն կոմիտեն:
2004 թ. – Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի գիշերային ակումբերից մեկում տեղի ունեցավ հրդեհ, որի հետևանքով մահացավ 194 մարդ, ևս 1432-ը ստացած մարմնական վնասվածքներ: