Սև ծովից դուրս են բերվել կործանված Ty-154 օդանավի գրեթե բոլոր զոհերի մարմիններն ու մարմնի մասերը. Interfax
Սև ծովում որոնողական աշխատանքներ իրականացնող խումբը ավարտել է ՌԴ ՊՆ օդանավի բեկորների և զոհերի մարմինների դուրսբերման աշխատանքները։ Այդ մասին Interfax-ին հայտնել է արտակարգ իրավիճակների նախարարության աղբյուրը։
«Ջրի մակերես են բարձրացվել 20 մարդու դի և գրեթե բոլոր զոհերի մարմինների մասերը։ Անհրաժեշտ է լինելու գենետիկական փորձաքննություն, որպեսզի ճանաչվի բոլորի ինքնությունը»,-ասել է աղբյուրը։
Հիշեցնենք, որ այսօր հայտնաբերվել է 3-րդ «սև արկղը», սակայն այն ամբողջովին վնասված է։ Ավելի վաղ հայտնաբերված 2 «սև արկղերի» վերծանումն արդեն սկսվել է։
ՌԴ ՊՆ Ty-154 օդանավը Ադլերի օդանավակայանից էր օդ բարձրացել և ուղղություն էր վերցրել Սիրիայի Լաթաքիա շրջան, սակայն դեռևս անհայտ պայմաններում ծովն էր ընկել։ Զոհվել են օդանավի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները։