Փրկարարներին չի հաջողվել ծովից դուրս հանել կործանված Airbus Asia օդանավի ֆյուզելյաժը
Ինդոնեզիայի փրկարարները չեն կարողացել Յավանի ծովից հանել կործանված Air Asia 320-200 օդանավի ֆյուզելյաժը, հաղորդում է Agence France Press-ը:
Նրանց միայն հաջողվել է ծովից դուրս բերել ևս 4 ուղևորների դիերը: Որպես հիմնական պատճառ՝ նշվել է անբարենպաստ եղանակը:
Հիշեցնենք, որ ֆյուզելյաժը դեռ հունվարի 14-ին հայտնաբերել էր Սինգապուրի ռազմանավերից մեկը և մինչև այսօր եղանակային վատ պայմանները թույլ չէին տալիս բարձրացնել ծովից այն: