3516 դիտում
17:26 28-12-2016
ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամներն այցելեցին Արցախի հարավային ուղղությամբ տեղակայված փոխգնդապետ Արամ Հայրիյանի հրամանատարությամբ գործող զորամասի մարտական դիրքեր
Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամները` նախագահ Իշխան Զաքարյանի ղեկավարությամբ դեկտեմբերի 27-ին այցելեցին Արցախի հարավային ուղղությամբ տեղակայված փոխգնդապետ Արամ Հայրիյանի հրամանատարությամբ գործող զորամասի մարտական դիրքեր:
Հյուրերին ուղեկցում էին ՊԲ հրամանատարի` ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանը, ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը, միավորման հրամանատար, գնդապետ Ջալալ Հարությունյանը: Հյուրերը տոնական օրերի կապակցությամբ նախ շնորհավորեցին դիրքապահ զինծառայողներին, այնուհետև ծանոթացան ծառայության կրման պայմաններին, հետաքրքրվեցին վերջին ամիսների ընթացքում առաջնագծում իրականացված աշխատանքներով:
Օրվա երկրորդ կեսին զորամասի շարահրապարակում հյուրերի և բարձրաստիճան զինվորականների մասնակցությամբ անցկացվեց հանդիսավոր միջոցառում, որտեղ Իշխան Զաքարյանը ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրվածության համար մի շարք զինծառայողների պարգևատրեց սառնարաններով ու լվացքի մեքենաներով, իսկ զորամասին հանձնեց ՈՒԱԶ մակնիշի սանիտարական մեքենա: Հյուրերը Ամանորի նախաշեմին զինծառայողների համար բերել էին նաև մրգեր և քաղցրավենիք:
Միջոցառման ավարտին ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանը, շնորհակալություն հայտնելով հյուրերին, կարևորեց բանակ-հասարակություն կապի շարունակական զարգացումն ու ամրապնդումը` փաստելով, որ նմանատիպ այցերը ոգևորում են զինծառայողներին և նպաստում նրանց ծառայության արդյունավետության բարձրացմանը:
[b]ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2197 դիտում
10:20 05-02-2025
«Պահը կգա, օրը կգա, և բոլորն էլ կիմանան ճիշտը». Հենրիխ Մխիթարյան. «Ազատություն»
1069 դիտում
10:15 05-02-2025
Հալալ է ռուսներին, որ Մեղրիի փոխանակման ռուս-թուրքական ծրագիրը գցել են ամերիկացիների գրպանը. «ՉԻ»