7867 դիտում
18:46 12-02-2018
Արցախում գտնվող լատվիացի, հունգարացի, ալժիրցի, իտալացի, ռուս և ֆրանսիացի մի խումբ լրագրողներ ու բլոգերներ այցելել են ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր ու զորամասեր
Այսօր՝ փետրվարի 12-ին, արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձի վերաբերյալ հոդվածներ և ռեպորտաժներ պատրաստելու նպատակով Արցախում գտնվող լատվիացի, հունգարացի, ալժիրցի, իտալացի, ռուս և ֆրանսիացի մի խումբ լրագրողներ ու բլոգերներ այցելել են ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր ու զորամասեր:
Զորամասերի մշտական տեղակայման վայրում լրագրողները ներկա են եղել բանակի ուսումնական փուլի մեկնարկին նվիրված հանդիսավոր միտինգին, իսկ առաջնագծում նրանք հետաքրքրվել են օպերատիվ-մարտավարական իրադրությամբ, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին ու մարտական հերթապահության կրման ընթացքին:
[b] ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
1064 դիտում
21:02 20-05-2022
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է զորամիավորման ենթակա մի շարք զորամասեր և մարտական դիրքեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
313 դիտում
15:13 30-04-2024
Չառլզ 3-րդը քաղցկեղի ախտորոշումից ի վեր առաջին անգամ վերադարձել է պարտականություններին