211652_close_icon
views-count1826 դիտում article-date 12:49 01-02-2021

Հայաստանն արդեն 2.5 տարի գտնվում է թուրքական լծի տակ, բոլոր որոշումներն ընդունվում և իրագործվում են՝ հիմքում ունենալով թուրքական և ադրբեջանական շահը․ Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․ «Իշխանությունը զավթելուց հետո հեղափոխակարգ իշխանության թիրախում հայտնվեցին Հայկական ինքնության բոլոր կարևորագույն հենասյունները: Մասնավորապես, առաջին օրերին վարչապետի որոշմամբ Կաթողիկոսին զրկեցին անվտանգության պետական ծառայությունից և նրա անձը ենթարկվեց ագրեսիվ ֆիզիկական հարձակման: Բացի Կաթողիկոսի անձից, թուրքական գործակալների հարձակման թիրախում հայտնվեց նաև Հայ առաքելական Սուրբ եկեղեցին, որը դարեր շարունակ եղել է հայկական ինքնության պահպանման շտեմարանը՝ դրանով մեծ վտանգ ներկայացնելով Թուրքիայի ազգային և պետական շահերի համար: Այնուհետև շինծու մեղադրանքներով վարկաբեկվեց և ձերբակալվեց Արցախն ազատագրած գեներալ Մանվել Գրիգորյանը, ով ղեկավարում էր Երկրապահ կամավորների միությունը: Կառույց, որը միավորում էր Արցախյան առաջին պատերազմը հաղթած վետերաններին, որոնք պատրաստ էին կրկին զենք վերցնել և պաշտպանել Հայրենիքը: Գրիգորյանի ձերբակալումից հետո Երկրապահը կազմաքանդվեց և փաստացի դադարեց կատարել իր հիմնադրման ամենակարևոր առաքելությունը: Գեներալ Մանվել Գրիգորյանը Արցախի հերոս էր, Արցախն ազատագրած մարդ, ում միայն անունից սարսափում էին ադրբեջանցիները: Ասում են, նրա համար հսկայական գլխագին է եղել սահմանված, որը կվճարվեր նրան, ով ֆիզիկապես կոչնչացներ Մավելին: Իսկ գեներալին սպանեցին Հայաստանում, Հայի անուն ազգանունով մարդիկ, ինչպես Վազգեն Սարգսյանին և Կարեն Դեմիճյանին: Շինծու քրեական գործերով մեղադրանքներ առաջադրվեցին Արցախյան առաջին հերոսամարտի հերոսների՝ հաղթանակի խորհրդանիշների նկատմամբ, որով էյֆորիայի մեջ գտնվող հասարակության աչքում արժեզրկվեց և սննկացավ վերջին հազարամյակում տարած միալ Հաղթանակը: Բանը հասավ նրան, որ հեղափոխությունն ավելի կարևորվեց, քան Արցախյան հաղթական գոյամարտը, բայց դա արվեց ոչ թե շարքային թափառական հեղափոխականի, այլ մի մարդու կողմից, ով մասնակից է եղել այդ գոյամարտին: Թուրքական գործակալական ցանցի թիրախում հայտնվեց բանակը, որի կազմաքանդման նպատակով ստեղծվեց Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը: Հանձնաժողովը ստացավ մուտք հույժ գաղտնի ռազմական գաղտնիքներին, իսկ կազմում ընդգրկվեցին պատգամավորներ, որոնք աչքի էին ընկել Թուրքիայի հետ սերտ կապերով ու շփումներով: Մեծ է հավանականությունը, որ Հայկական բանակի համար կենսական նշանակություն ունեցող գաղտնիքները հասանելի են դարձել Թուրքիայի և Ադրբեջանի հատուկ ծառայություններին: Հայկական ինքնության կործանման մեծ ծրագրի շրջանակներում թիրախավորվեց Հայկական ավանդական ընտանիքը: Մասնավորապես սոցիալական գերակտիվ վարք սկսեցին ցուցաբերել ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող խմբերը, ընդունվեց և վավերացվեց Լանզարոտեի կոնվենցիան, ակտիվ քարոզչություն սկսվեց Ստաբույլյան կոնվենցիայի վավերացման ուղղությամբ,որի ուժով օրինականացվում էր միջսեռային ամուսնությունները, ավանդական սեռը փոխարինվում էր ոչ ավանդական գենդեռով՝ մարդու իր կամքով ընտրված սեռով: ԱՄՆ քաղաքացու Սփյուռքի հանձնակատարի պաշտոնում նշանակվելու արդյունքում կազմալուծվեց Հայաստան-Սփյուռք փոխգործակցությունը, դադարեց գոյություն ունենալ Հայկական միասնական շահի վրա հիմնված ընդհանուր քաղաքականությունը: Գաղտնիք չէ, որ Հայկական Սփյուռքը մշտապես համարվել է Թուրքիայի թիվ մեկ թշնամին և ահռելի միջոցներ և ռեսուրսներ են ծախսվել Սփյուռքի հակաթուրքական գործունեության հետևանքները չեզոքացնելու համար: Ավանդական ընտանիքի վերացման և թուրքական ազդեցության մեծացման շրջանակներում վերանայվեցին կրթական չափորոշիչները, ներմուծվեցին թուրքական շահին հարմարեցված չափորոշիչներ, հանրակրթական չափորոշիչներից դուրս բերվեցին Հայկական ինքնության հիմնարար թեզերը: Թուրքական գործակալների ջանքերի շնորհիվ պառակտվեց Հայկական հասարակությունը, ավիրվեց անվտանգային համակարգը, խաթարվեցին Հայաստանի դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի և Իրանի հետ, խախտվեց տարածաշրջանային ստատուս-քվոն: Ամեն ինչ պատրաստ էր Հայկական պետությունը վերացնելու համար վերջին՝ վճռական հարվածը հասցնելու համար, իսկ որպեսզի նույնիսկ թուլացած վիճակում Հայկական դիմադրությունը բացառվի, հորինվեց «Հաղթելու ենք» սուտը, հայտարարվեց ռազմական դրություն, յուրացվեցին ՀՀ զինված ուժերի գլխավոր հրամանատարի լիազորությունները և ապօրինի հրամաններով Հայկական բանակը տարվեց դեպի կապիտուլյացիա և զանգվածային կոտորածի: Հ.Գ. Որքան էլ անհավատալի թվա, բայց այլևս անառարկելի է, որ, Հայաստանը գտնվում է թուրքական լծի տակ, իսկ այս իշխանության դեմ պայքարը այլևս պետք է հռչակվի թուրքական լծի դեմ Ազգային ազատագրական պայքար»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Հայաստանն արդեն 2.5 տարի գտնվում է թուրքական լծի տակ, բոլոր որոշումները ընդունվում և իրագործվում են հիմքում ունենալով...

Posted by Artur Ghazinyan/Արթուր Ղազինյան on 2021 թ. փետրվարի 1, երկուշաբթի

Նմանատիպ նյութեր