211652_close_icon
views-count3355 դիտում article-date 19:57 27-12-2016

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է կամավորական ջոկատների հրամանատարների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 27-ին հանդիպել է կամավորական ջոկատների հրամանատարների հետ: Կարևորելով համագործակցության շարունակականությունը՝ Վիգեն Սարգսյանը մեկ անգամ ևս հայտնել է խնդիրներն ու իրավական դաշտում հնարավոր բացթողումները միասնաբար քննարկելու, փոխգործակցությունը միանգամայն նոր, առավել բարձր հիմքերի վրա դնելու իր պատրաստակամությունը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը միաժամանակ նշել է, որ անհրաժեշտ է անել հնարավորը՝ մարտական գործողությունների մասնակիցների սխրանքներն ու հայրենանվեր գործունեությունը հասարակությանը առավել հանգամանալից և պարբերաբար ներկայացնելու, մատաղ սերնդին նրանց օրինակով ոգեշնչելու և դաստիարակելու համար: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև նախորդ հանդիպումների ընթացքում բարձրաձայնված խնդիրների շտկման ուղղությամբ տարված կոնկրետ քայլերին։ Հանդիպման ավարտին նախարար Սարգսյանը շնորհավորել է ներկաներին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ, մաղթել առողջություն ու երջանկություն և համոզմունք հայտնել, որ 2017 թվականը կլինի նորանոր հաջողությունների և համաժողովրդական ձեռքբերումների տարի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր