211652_close_icon
views-count4708 դիտում article-date 19:22 06-12-2016

Վիգեն Սարգսյանն ընդունել է ապրիլյան գործողություններին մասնակցած կամավորական ջոկատների հրամանատարներին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 6-ին ՊՆ վարչական համալիրում ընդունել է ապրիլյան մարտական գործողություններին մասնակցած կամավորական ջոկատների հրամանատարներին: Նախարարը բարձր է գնահատել ինչպես Արցախյան ազատամարտի, այնպես էլ ապրիլյան մարտական գործողություններին կամավորականների ներդրումն ու ցուցաբերած անձնազոհությունը։ Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը խոսել է «Ազգ-բանակ» գաղափարի մասին՝ շեշտելով, որ միանգամայն տրամաբանական է, որ այն առաջին հերթին դրական են գնահատում հենց կամավորները։ Նախարարն անդրադարձել է նաև ռազմական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաև սպառազինության արդիականացման և ռազմարդյունաբերության մեջ նորարարական տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությանը: Հանդիպման ավարտին նախարար Վիգեն Սարգսյանը պատասխանել է կամավորականների հարցերին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր