211652_close_icon
views-count4039 դիտում article-date 17:55 27-12-2016

Գալուստ Սահակյանը Ազգային ժողովի Ոսկեզօծ դահլիճում շնորհավորել է ՀՀ ԱԺ աշխատակազմին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Դեկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն Ազգային ժողովի Ոսկեզօծ դահլիճում ամանորյա տոնական ընդունելության էր հրավիրել ԱԺ աշխատակազմին: ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է ԱԺ աշխատակազմին Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: Նշելով, որ անցնող տարում աշխատակազմը կարողացել է իր առջեւ դրված խնդիրներն արժանապատվորեն հաղթահարել՝ պարոն Սահակյանը շնորհակալություն է հայտնել ԱԺ աշխատակիցներին երկարամյա համատեղ աշխատանքի համար: «Տա Աստված այս տարին ավելի լավը լինի ձեզ համար, հայ ժողովրդի համար նոր ձեռքբերումների տարի լինի, մեր երեխաներն ավելի լավ ապագա ունենան»,-ասել է Գալուստ Սահակյանը: Աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար ՀՀ ԱԺ պատվոգրով, ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով, ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրով եւ ՀՀ ԱԺ նախագահի հուշանվերով` անվանական ժամացույցով, պարգեւատրվել են ԱԺ նախագահի աշխատակազմի եւ ԱԺ աշխատակազմի բազմաթիվ աշխատակիցներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր