211652_close_icon
views-count1719 դիտում article-date 13:06 16-07-2016

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստուհի Ժենյա Ավետիսյանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստուհի Ժենյա Ավետիսյանին: Ազգային ժողովի նախագահի ուղերձում մասնավորապես նշվում է. «Ձեր անցած` շուրջ կեսդարյա դերասանական ուղին սերտորեն համակցված է ազգային մշակույթին ու արվեստին եւ հատկապես դրանց` մեր ժամանակների պատմությանը: Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում եւ հայկական կինեմատոգրաֆում Դուք ստեղծել եք բազմաթիվ տպավորիչ կերպարներ, որոնցից յուրաքանչյուրն ունի Ձեր անհատականության դրոշմը: Թե՛ կինոյում, թե՛ թատրոնում Դուք հավատարիմ եք հայ դերասանական արվեստի դասական ավանդույթներին` այսօր էլ շարունակելով հարստացնել դրանք»: Ազգային ժողովի նախագահը հոբելյարին մաղթել է առողջություն, բարեկեցություն եւ ստեղծագործական նոր հաջողություններ:

Նմանատիպ նյութեր