211652_close_icon
views-count34559 դիտում article-date 15:32 27-12-2016

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը պարգևատրել է ԶԼՄ ներկայացուցիչներին. ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին հանձնվել է ԱԺ նախագահի հուշամեդալ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ դեկտեմբերի 27-ին տոնական ընդունելության էր հրավիրել խորհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ղեկավարներին եւ լրագրողներին: Դիմելով ներկաներին` ԱԺ նախագահն ասել է. «Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ գալիք Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ: Անցնող տարին հարուստ էր իրադարձություններով, այնպես որ, կարծում եմ, ձանձրանալու առիթ չունեցաք: Լրատվամիջոցների ներկայացուցիչները՝ ի դեմս այսօր այստեղ ներկա գտնվողներիդ, Արցախում, թե Հայաստանում տեղի ունեցած բոլոր իրադարձությունների կիզակետում էին` քաղաքացիական ու մասնագիտական պարտքի բարձր գիտակցումով: Մարտադաշտն ու քաղաքական դաշտը, միջպետական ու ներպետական կյանքը երբեք չզգացին անտարբերության կամ անուշադրության որեւէ նշույլ ձեր կողմից, այդ թվում եւ Ազգային ժողովում, մեր դեպքում` նույնիսկ հակառակը: Խորհրդարանը համարելով տրամադրությունների ու տեսակետների արտահայտման ժողովրդավարական ազատ քաղաքական հարթակ, թե ես` որպես Ազգային ժողովի նախագահ, եւ թե Ազգային ժողովի աշխատակազմը, մշտապես ձգտել ենք ապահովել ազատ խոսքի իրավունքի իրացման եւ լրագրողական գործունեության իրականացման անկաշկանդ մթնոլորտ ու համապատասխան պայմաններ: Հուսով եմ, որ մեր համագործակցությունը թե քաղաքական եւ թե զուտ մարդկային առումով ստացվում է եւ արդյունավետ շարունակություն կունենա: Հարգելի լրագրողներ, գալիք 2017 թվականը խորհրդարանական ընտրությունների տարի է: Համոզված եմ, որ ինչպես միշտ, մեր երկրի համար մեծ նշանակություն ունեցող այս կարեւոր իրադարձության ընթացքում եւս հայաստանյան լրատվական դաշտն արժանապատվորեն կդրսեւորի իրեն` առաջնորդվելով համապետական եւ համաժողովրդական շահերով: Եւս մեկ անգամ շնորհավորելով գալիք Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ` մաղթում եմ ձեզ եւ ձեր ընտանիքներին խաղաղություն, բարեկեցություն եւ ամենայն բարիք»: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կարգադրությամբ լրատվության եւ խոսքի ազատության գործում ներդրած մեծ ավանդի համար ՀՀ ԱԺ պատվո մեդալով է պարգեւատրվել Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն [b]Արման Սաղաթելյանը[/b], ՀՀ ԱԺ պատվոգրով՝ Հայաստանի հանրային ռադիոյի փոխտնօրեն [b]Լիլիթ Թումանյանը[/b], «Հայմեդիա էյ էմ» լրատվական կայքի խմբագիր [b]Կարեն Վարդանյանը[/b], «Երկիր էյ էմ» լրատվական կայքի խմբագիր [b]Ագնեսա Խամոյանը[/b], «Արմինֆո» գործակալության խմբագիր [b]Տաթեւիկ Շահունյանը[/b], «ԱՐ» հեռուստաընկերության լրագրող [b]Մկրտիչ Իսրայելյանը[/b], «[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]» լրատվական կայքի լրագրող [b]Մարգարիտ Դավթյանը[/b]: ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով են պարգեւատրվել ֆոտոլրագրող [b]Գագիկ Շամշյանը[/b], «Հետք էյ էմ» լրատվական կայքի լրագրող [b]Գրիշա Բալասանյանը[/b], «Շանթ» հեռուստաընկերության լրագրող [b]Արտակ Հովհաննիսյանը[/b], «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող [b]Զոհրաբ Հարոյանը[/b], ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրով՝ «Կամար» էլեկտրոնային թերթի լրագրող [b]Մարիետա Մակարյանը[/b], «Առավոտ» օրաթերթի լրագրող [b]Նելլի Գրիգորյանը[/b], «Արարատ» հեռուստաընկերության լրագրող [b]Ժիրայր Գրիգորյանը[/b], «Երեւան Թուդեյ» լրատվական կայքի լրագրող [b]Իզաբելա Հովհաննիսյանը[/b], «Պանորամա էյ էմ» լրատվական կայքի օպերատոր [b]Վարդան Պողոսյանը[/b], «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության օպերատոր [b]Աշոտ Գաբրելյանը[/b], իսկ ՀՀ ԱԺ նախագահի հուշանվերով՝ անվանական ժամացույցով՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական [b]Հովհաննես Նիկողոսյանը[/b]: Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ Ազգային ժողովից։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 252+
252+

Նմանատիպ նյութեր