211652_close_icon
views-count15511 դիտում article-date 17:11 29-12-2014

Մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչներ պարգևատրվեցին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից. ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը պարգևատրվեց հատուկ շնորհակալագրով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ կառավարության հետ ակտիվ եւ արդյունավետ համագործակցության համար այսօր` դեկտեմբերի 29-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հուշանվերով` անվանական ժամացույցով պարգեւատրվեցին մի շարք լրատվամիջոցների ղեկավարներ եւ լրագրողներ: Կառավարության գործունեությունը մշտապես լուսաբանելու եւ ակտիվ համագործակցության համար վարչապետի շնորհակալագրով խրախուսվեցին եւս մի շարք լրատվամիջոցների ղեկավարներ եւ լրագրողներ, այդ թվում՝ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Գ. Շամշյանը, շնորհավորելով բոլորի Նոր Տարին եւ Սուրբ ծնունդը, հույս հայտնեց, որ նախարարները, պետական այրերն այս միջոցառումը տեսնելուց հետո կհասկանան, որ լրագրողներն իրենց համար «բոբոներ» չեն: «Լրագրողներն իրենց համար քյուֆուր տվող չեն, ինչպես պատգամավորներն են ասում: Լրագրողներն իրենց համար սանիտարներ են: Կրկին անգամ շնորհակալություն եւ շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ»,- ավելացրեց ֆոտոլրագրողը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ, շնորհավորելով բոլորի գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը, նշեց. «Միշտ ասել եմ եւ կրկնում եմ՝ մենք միասին մեծ գործ ունենք անելու, որովհետեւ ունենք միասնական նպատակ եւ երազում ենք ունենալ արդար, զարգացող ու ժողովրդավար պետություն: Կառուցել բարեկեցիկ հասարակություն: Ես վստահ եմ, որ իրենց գործին նվիրված լրագրողների հավատամքը դա է: Նաեւ հպարտ եմ, որ այսօր ունենք կայացած լրատվամիջոցներ, որոնք գործում են բաց եւ փաստերի լեզվով: Հարգում եմ, գնահատում եմ ձեր աշխատանքը, աշխատանքը բոլոր այն լրատվամիջոցների, որոնք գիտեն իրենց խոսքի արժեքը, քանի որ խոսքի ազատությունը բացարձակ արժեք է: Ես անչափ գնահատում եւ կարեւորում եմ մեր համատեղ աշխատանքը»: Ելույթից հետո վարչապետը մոտեցավ հրավիրյալին եւ իրեն հատուկ անմիջականությամբ անձամբ շնորհավորեց նրանց Ամանորի ու Սուրբ ծնունդի կապակցությամբ: [color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է ՀՀ վարչապետի կողմից շնորհակալագրեր ստացողների ցանկը. Զոհրապ Հարոյան- «Արմնյուզ» հեռուստաընկերություն, լրագրող Էմին Ավագյան- «Միր» հեռուստաընկերության օպերատոր Իննա Վեռլինսկայա- «Առկա» լրատվական գործակալության լրագրող Նելլի Դանիելյան - «Փատինֆո» լրատվական գործակալության լրագորղ Լիա Խոջոյան- «Նոեվ կովչեգ» թերթի թղթակից Եկատերինա Պողոսյան- «Մեդիամաքս» լրատվական գործակալության լրագրող Բաբկեն Թունյան- «168 ժամ» թերթի լրագրող Մելանյա Մելքումյան- «Yerkir. am» կայքի լրագրող Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ միջոցառումից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 181+
181+

Նմանատիպ նյութեր