Ասթոն Վիլայի» նախկին ֆուտբոլիստը մահացել է ոստիկանների կողմից էլեկտրաշոկեր կիրառելուց հետո
«Ասթոն Վիլայի» նախկին խաղացող Դալիան Ատկինսոնը մահացել է այն բանից հետո, երբ ոստիկաները նրան բերման ենթարկելիս էլեկտրաշոկեր են օգտագործել:
Միջադեպը տեղի է ունեցել Շրոփշիրի շրջանում: Թելֆորդի ոստիկանությանը հայտնել են մի տղամարդու մասին, որը անցորդների հասցեին սպառնալիքներ է տեղացել: Իրավապահ մարմինների աշխատակիցները ժամանել են դեպքի վայր և ստիպված են եղել Ատկինսոնին բերման ենթարկելու համար էլեկտրաշոկեր կիրառել:
Ատկինսոնը իր կարիերայի ընթացքում մասնակցել է 246 խաղի և դարձել 75 գոլի հեղինակ: 1990-ականներին` բացի «Ասթոն Վիլայից», հանդես է ելկել «Ռեալ Սոսյեդադում», «Ֆեներբահչեում» և «Մանչեսթեր Սիթիում»: