10123 դիտում
11:05 27-12-2016
Ինչո՞ւ է ՊԵԿ նախագահի օգնականին ծառայողական մեքենա հատկացվել. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երևանի Տիգրան Մեծի պողոտայում օրերս խոշոր ավտովթար էր տեղի ունեցել, բարեբախտաբար, առանց զոհերի։ Իրար էին բախվել երեք մեքենա, որոնց ուղևորներից մի քանիսին տեղափոխել էին հիվանդանոց։ Վթարի ենթարկված մեքենաներից մեկն էլ 061ՏՏ05 պետհամարանիշի Toyota Camry էր, որը սպասարկում է ՊԵԿ նախագահի օգնական Տաթևիկ Կարապետյանին: Վերջինս մեքենայի մեջ եղել է քրոջ հետ, ղեկին էլ ՊԵԿ վարորդը:
ՊԵԿ պաշտոնյայի մասնակցությամբ այս վթարին չէինք անդրադառնա, եթե չլիներ մեկ հանգամանք. ինչպես հիշում եք՝ կառավարությունը հայտնել էր խնայողության խիստ ռեժիմի անցնելու, այդ թվում՝ ծառայողական ավտոմեքենաները կրճատելու մասին։ Անգամ խոսվում էր, որ ծառայողական մեքենա կարող են ունենալ միայն բարձրաստիճան պաշտոնյաները։ Այնինչ, պարզվում է, ծառայողական մեքենա ունեն նաև ՊԵԿ նախագահի օգնականները, տվյալ դեպքում Տաթևիկ Կարապետյանը։ Թե ինչու է նրան ծառայողական մեքենա հատկացվել, այն էլ մի իրավիճակում, երբ կառավարությունը կրճատում է այդ մեքենաների քանակը, անհասկանալի է»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2845 դիտում
10:04 25-05-2016
Արամ Սիմոնյանը կրճատել է ծառայողական բեռնատարը. «Չորրորդ իշխանություն»
5084 դիտում
09:27 31-05-2016
Ծառայողական մեքենաների կրճատման վերաբերյալ կա մի «սարսափելի» առաջարկ. «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
1840 դիտում
08:55 23-01-2025
120 օր և ավելի կալանք` առանց հիմքերի. Կարեն Հակոբյանի գործի իրավական առեղծվածը. «Փաստ»
1465 դիտում
08:50 23-01-2025
Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
1504 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»