5087 դիտում
09:27 31-05-2016
Ծառայողական մեքենաների կրճատման վերաբերյալ կա մի «սարսափելի» առաջարկ. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ ծառայողական մեքենաների կրճատման մասին վարչապետի հրահանգը վերին օղակներում լուրջ քննարկումների առիթ է դարձել։ Մեր տեղեկություններով՝ իշխանական կուլիսներում քննարկում են այդ խրթին հարցը կարգավորելու հնարավոր օպտիմալ տարբերակներ։ Կա մի «սարսափելի» առաջարկ, ըստ որի՝ ցանկության դեպքում կարելի է ընդհանրապես հրաժարվել ծառայողական մեքենաներից, փոխարենը պայմանագիր կնքել լավագույն մեքենաներ ունեցող մի տաքսի ծառայության հետ (կամ ստեղծել այդպիսի բազա)։ Այս պարագայում կարելի է գերծ մնալ բազմաթիվ ծախսերից և տնտեսել մեծ գումարներ, ինչպես օրինակ ապահովագրական, ավտոպահեստամասերի, վառելանյութի համար ծախսվող գամարներր։
«ՉԻ» լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ այդ գործառույթը շատ պաշտոնյաների վրա «թանկ» կարժենա այն առումով, որ նրանցից ոմանց կանայք ու երեխաները ստիպված կլինեն զրկվել անձնական սպասարկման վարորդ ունենալու հնարավորությունից։ Նման համակարգ ներդնելու դեպքում կառավարումը պետք է լինի էլեկտրոնային, ինչպես ընդունված է աշխարհում, և էկրանի վրա պետք է երևա, թե որ մեքենան որտեղ է, որ պաշտոնյային տվյալ ժամին ուր է տանում։
Այս համակարգը կիրառում են մի շարք երկրներում և այդպես բյուջեի վրա շատ էժան են նստում պաշտոնյաների այցելությանները։ Հարցն այդ ձևով կարգավորելու համար բարի կամք կցանկանա՞ն դրսևորել Հայաստանի իշխանությունները՝ կախված կլինի անձնական վարորդից հրաժարվելու դժվարին որոշումից»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4898 դիտում
09:37 27-04-2019
Ծառայողական մեքենաների կրճատման «բլեֆը» թաքցվում է․ «168 ժամ»
2845 դիտում
10:04 25-05-2016
Արամ Սիմոնյանը կրճատել է ծառայողական բեռնատարը. «Չորրորդ իշխանություն»
10123 դիտում
11:05 27-12-2016
Ինչո՞ւ է ՊԵԿ նախագահի օգնականին ծառայողական մեքենա հատկացվել. «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
1840 դիտում
08:55 23-01-2025
120 օր և ավելի կալանք` առանց հիմքերի. Կարեն Հակոբյանի գործի իրավական առեղծվածը. «Փաստ»
1465 դիտում
08:50 23-01-2025
Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
1504 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»