211652_close_icon
views-count20288 դիտում article-date 14:24 26-12-2016

Կյանքից անժամանակ հեռացել է հանրահայտ գրոսմայստեր Աշոտ Անաստասյանը

Այսօր 52 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի ամենահայտնի շախմատիստների մեկը` գրոսմայստեր Աշոտ Անաստասյանը: Անաստասյանը Հայաստանի Չեմպիոնի տիտղոսը նվաճել է 1983, 1985, 1986, 1987, 1988, 1992, 1994, 2005 թվականներին, վեց անգամ մասնակցել է շախմատային օլիմպիադաներին՝ 1992, 1994, 1996, 1998, 2000, 2002 թվականներին: 1997, 2001 և 2005 թվականներին Հայաստանի հավաքականի կազմում դարձել է աշխարհի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր (իսկ 1993 թվականին պահեստային խաղատախտակի վրա դարձել է անհատական բրոնզե մեդալակիր), 1992 և 2002 թվականներին` համաշխարհային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, իսկ 1999 թվականին Եվրոպայի չեմպիոն (լավագույն արդյունքը 3-րդ խաղատախտակի վրա, լավագույնը պահեստային խաղատախտակի վրա 1997 թվականի առաջնությունում, 3-րդը պահեստային խաղատախտակի վրա 2005 թվականի առաջնությունում)։ 1995 թվականին Անաստասյանը «Երևան» թիմի կազմում դարձել է Եվրոպայի ակումբային գավաթակիր։ 2016 թվականի հուլիսին Գերմանիայի Դրեզդեն քաղաքում կայացած աշխարհի վետերանների թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում դարձավ 50 տարեկանից բարձր շախմատիստների աշխարհի փոխչեմպիոն։ [url=https://shamshyan.com/hy/]Shamshyan.com[/url]-ը ցավակցում է մեծանուն գրոսմայստերի հարազատներին և մտերիմներին:

Նմանատիպ նյութեր