Վթարված Ty-154 օդանավի հայտնաբերված բեկորների վրա պայթուցիկի հետքեր չեն հայտնաբերվել. աղբյուր
Սև ծովում կործանված ՌԴ ՊՆ Ty-154 օդանավի հայտնաբերված բեկորների, ինչպես նաև ծովից դուրս բերված մարդկանց դիերի վրա պայթուցիկ նյութերի հետքեր չեն հայտնաբերվել։ Այդ մասին Interfax գործակալությանը հայտնել է իրավիճակին մոտ գտնվող աղբյուրը։
«Ներկա պահին փորձագետ-քրեագետները ոչ մի նման հետք չեն գտել ինչպես օդանավի բեկորների, այնպես էլ դիերի վրա, ինչը վկայում է այն մասին, որ օդանավի կործանման հարցում ներքին գործոն է առկա; Հետևաբար, ահաբեկչության վարկածը այս պահին չի հաստատվում»,-ասել է աղբյուրը։
Միևնույն ժամանա մեկ այլ աղբյուր նշել է, որ ահաբեկչության վարկածը կարղ է այլ նշաններով ընդգծվել. այն, ինչ տեսել են ականատեսները՝ ինչ-որ պայթյուն, որը տեղի է ունեցել անկումից կես ժամ անց վթարի վայրից ոչ հեռու։