211652_close_icon
views-count783 դիտում article-date 20:38 09-09-2014

Գյումրիի մանկական հիվանդանոցն` Ավստրիայի ուշադրության կենտոնում

Սեբաստիան Կուրցը Գյումրիի մանկական հիվանդանոցի պայմաններին է ծանոթանում: Այն կառուցվել է 1988թ-ի երկրաշարժից հետո, ավստրիացիների օգնությամբ: Բուժհաստատությունը շուտով նոր ախտորոշիչ սարք կունենա: Արտգործնախարարը փաստաթուղթն է բերել, սարքը Գյումրիում կլինի ավելի ուշ: Ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրենը Սեբաստիան Կուրցին տեղեկացնում է, որ հիվանդները, բացի անվճար դեղորայքից, նաև սնունդ են ստանում: Ավստրիայի արտգործնախարարը վստահեցնում է, որ գործակցությունը կշարունակվի: Ավստիական մանկական հիվանդանոցը մշտապես կմնա իրենց ուշադրության կենտրոնում: Ավստրիայի կառավարության աջակցությամբ` Գյումրիում ևս մեկ ծրագիր իրականություն կդառնա: «Էմիլի փոքրիկ արեգակ» մասնագիտացված կենտրոնի այցելուները հաշմանդամություն ունեցող երեխաներն են լինելու: Ավստրիայի արտգործնախարարը Գյումրիից մեկնեց` համոզմամբ, որ հայ-ավստրիական ծրագրերը կշարունակվեն, իսկ գործակցությունը փոխվում է ամուր բարեկամության: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33405]Armnewstv.am[/url]

Նմանատիպ նյութեր