4390 դիտում
22:50 26-12-2016
Ամանորին Գերմանիայում հալած անագը լցնում են ջրի մեջ և ստացված պատկերներով փորձում գուշակություն անել
Ի տարբերություն Սուրբ ծնունդի, որը համարվում է ընտանեկան տոն և նշվում է ընտանիքի անդամների հետ միասին, Նոր տարին Գերմանիայում ընդունված է նշել ընկերական շրջապատում։
Հատկապես երիտասարդության շրջանում ընդունված է նշել ընկերների հետ կա՛մ տանը, կա՛մ ակումբում՝ հատուկ կազմակերպված երեկույթների ժամանակ։ Առավել մեծահասակները Նոր տարվա նախօրեին այցելում են ռեստորաններ, ամանորյա երեկույթներ, թատերական ներկայացումներ կամ համերգներ։
Ամանորը տանը դիմավորելու դեպքում հյուրերի ընդունումը տեղի է ունենում դեկտեմբերի 31-ի գիշերը։ Ընդ որում Գերմանիայում սեղաններն այնքան առատ չեն, որքան Հայաստանում։ Սովորաբար գերմանացիները սահմանափակվում են թեթև ուտեստեղենով. Սիլվեստրի ավանդական ուտելիքներ են համարվում ռակլետն ու ֆոնդյուն:
Մինչ կեսգիշեր մնացած ժամանակն անցկացնում են ավանդական կատակերգական «Ընթրիք՝ մեկի համար» սկեչի դիտումով և սեղանի խաղեր խաղալով։ Տիպիկ զբաղմունք է նաև անագով գուշակությունը. հալված անագը լցնում են ջրի մեջ և ստացված պատկերներով փորձում գուշակել, թե ինչ է սպասվում պատկերի տիրոջը նոր տարում։
Կեսգիշերին ընդունված է բարձրացնել շամպայնով լի գավաթները և միմյանց երջանկություն ու հաջողություն մաղթել նոր տարում։ Դրանից հետո Գերմանիայի բնակիչները դուրս են գալիս փողոց, որպեսզի դիտեն հրավառությունը, ապա շարունակեն տոնախմբությունները։
Նմանատիպ նյութեր
4882 դիտում
11:18 07-04-2018
Հալած յուղի տեղ մի ընդունեք. նրանց մեծ մասի գլխավոր հատկանիշը «աբիժնիկությունն է». «Առավոտ»
3090 դիտում
13:56 18-05-2016
Նրանք, ովքեր փորձում են կեղտ լցնել գեներալ Մանվել Գրիգորյանի վրա, ջուր են լցնում Բաքվի ջրաղացին. ՀՀԿ խոսնակ
Այս բաժնից
2242 դիտում
12:15 12-01-2025
Մենք լավ ենք և տարհանվում ենք․ Էմմի
1519 դիտում
22:38 11-01-2025
Մել Գիբսոնի Մալիբուի տունն ամբողջությամբ հրդեհվել է