211652_close_icon

Նրանք, ովքեր փորձում են կեղտ լցնել գեներալ Մանվել Գրիգորյանի վրա, ջուր են լցնում Բաքվի ջրաղացին. ՀՀԿ խոսնակ

views-count3144 դիտում article-date 13:56 18-05-2016
Նրանք, ովքեր փորձում են կեղտ լցնել պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի վրա, ջուր են լցնում Բաքվի ջրաղացին, մենք չպետք է անենք բաներ, որոնք ուրախացնում են Ադրբեջանին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: «92- 93 թվականների եղածը հիշելով՝ մենք ոչ մի տեղ չենք հասնի: Եթե այդպես է, ուրեմն ստիպված կլինենք խոսել նաեւ Գարեգին Նժդեհի, Անդրանիկի, Դրոյի հարաբերությունների մասին: Այսպես մենք ո՞ւր կհասնենք: Մենք պետք է դասեր քաղենք Առաջին հանրապետության փորձից: Հանգիստ թողեք Մանվել Գրիգորյանին: Նա Արցախի հերոս է»,- ասաց Շարմազանովը: Հիշեցնենք, որ այդ վեճը այնքան է խորացել, որ այս կամ կողմի խոսնակներն են ներգրավվել, հնչում են արտահայտություններ, թե՝ «արա»-ով կխոսես ալլահի հետ»:

Նմանատիպ նյութեր