211652_close_icon
views-count10702 դիտում article-date 20:10 25-12-2016

Փակ են Տիգրանաշենի ոլորանները․ բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ի ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Տիգրանաշենի ոլորանները: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհը: Գեղարքունիքի մարզում, Շիրակի մարզ Գյումրի քաղաքում, Ամասիայի և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջաններում, Աշտարակ, Կոտայքի մարզի Հրազդան, Եղվարդ, Չարենցավան, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր, Ստեփանավան, Ալավերդի, Տավուշի մարզի Դիլիջան և Սյունիքի մարզի Սիսիան, Կապան, Քաջարան քաղաքներում և «Մեղրիի սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն, Դիլիջանի ոլորաններում առկա է մառախուղ: Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Սարավան-«Զանգեր», ինչպես նաև Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Նմանատիպ նյութեր