Մարիա Զախարովան քննադատել է Բարաք Օբամային ու իր 8-ամյա վարչակազմը
Ինչպես հաղորդում է Вести.Ru լրատվական գործակալությունը, Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան քննադատել է Բարաք Օբամային ու իր 8-ամյա վարչակազմը։
Նա նշել է, որ իր կարծիքով Օբաման ու իր 8 տարվա կառավարական թիմը ամբողջ աշխարհում թողել են բացասական ազդեցություն։
Զախարովան ավելացրել է նաև, որ Օբամայի մի շարք արարքներ հանցագործություն են, քանի որ Օբաման ու իր վարչակազմը ցույց էին տալիս, որ ունեն իրավունքներ չարիք գործելու համար։