211652_close_icon
views-count2144 դիտում article-date 11:56 27-03-2014

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամային՝ Վաշինգտոն նահանգի հյուսիս-արևելյան շրջաններում տեղի ունեցած ավերիչ սողանքի հետևանքով երկու տասնյակից ավելի մարդկային կորուստների, հարյուրից ավելի անհայտ կորածների կապակցությամբ: Սերժ Սարգսյանը խորին վշտակցություն է հայտնել Նախագահ Օբամային և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին: «Մենք հետևում ենք ԱՄՆ-ի կառավարության կողմից ձեռնարկված փրկարարական մեծածավալ միջոցառումների ընթացքին և հավատացած ենք, որ ձեռնարկված միջոցառումները հաջողությամբ կպսակվեն՝ թույլ տալով հնարավորինս արագ հաղթահարել դժվարին փորձությունը: Կիսելով Ձեր և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդի վիշտը` զոհվածների, անհայտ կորածների հարազատներին և ԱՄՆ-ի ողջ ժողովրդին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:

Նմանատիպ նյութեր