Բարաք Օբամային քննադատել են պահելաձևի կանոններին չտիրապետելու համար. տեսանյութ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային քննադատել են պահելաձևի կանոններին չտիրապետելու համար: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Տեսանյութում երևում է, որ ԱՄՆ նախագահը ծովային հետևակայիններին զինվորական պատիվ է տալիս՝ աջ ձեռքով բռնելով սուրճի բաժակ: Միջադեպը տեղի է ունեցել Նյու Յորքում, ուր Օբաման ժամանել է ՄԱԿ ԳԱ-ի նստաշրջանին մասնակցելու համար: Այստեղ նրան դիմավորել են ծովային հետևակայինները, որոնց էլ Օբաման զինվորական պատվի է արժանացրել նման կերպ: Օբաման դրա համար արժանացել է մի շարք քննադատությունների ու ծաղրանքի:
Հաղորդվում է, որ այս միջադեպին անդրադարձել են տարբեր երկրների մի շարք լրատվամիջոցներ: