Սև ծովում հայտնաբերվել է կործանված ՌԴ ՊՆ Ty-154 օդանավի 2-րդ «սև արկղը»
Փրկարարները Սև ծովում հայտնաբերել են կործանված Ty-154 օդանավի երկրորդ «սև արկղը»։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ մամուլի ծառայությանը։
Բացի այդ, ծովում հայտնաբերվել և դուրս են բերվել ևս 17 զոհերի մարմիններ։ Հայտնաբերված է նաև զոհերի մարմինների 223 մաս։ 13 մարմին և մարմնի 168 մաս տեղափոխվել են Մոսկվայի բժշկական փորձաքննության բյուրո՝ գենետիկական փորձաքննության միջոցով ինքնության որոում կատարելու համար։
Ավելի վաղ հաղորդվել էր այն մասին, որ Տագանռոգի ավիացիոն վերանորոգման գործարանը պատրաստվում է ուսումնասիրել վթարված օդանավի բեկորները՝ ճշտելու համար կործանման պատճառը։