Արտակարգ ամանորյա ֆուտբոլային ավանդույթ Բեռլինում. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 13 տարի է, ինչ Գերմանիայի գլխավոր նախաամանորյա երեկույթը տեղի է ունենում Բեռլինի արևելյան հատվածում գտնվող «Ունիոն» մարզադաշտում:
Ամեն ինչ սկսվել է 2003 թվականին, երբ «Ունիոն» ֆուտբոլային ակումբի 80 երկրպագու գաղտնի թափանցել են մարզադաշտ, որպեսզի խմեն և մի քանի երգ կատարեն: Այժմ դա արդեն հսկայական միջոցառում է, որը «Ունիոնը» պլանավորում է մի քանի ամիս:
Դեկտեմբերի 23-ին կայացած միջոցառմանը մասնակցել է 28 500 մարդ: Նախկինում մուտքը անվճար է եղել, սակայն 2013 թվականից հետո մուտքը տոմսերով է, որի գները սկսվում են 5 եվրոյից: