211652_close_icon
views-count69873 դիտում article-date 16:40 24-12-2016

Գագիկ Շամշյանն արժանացել է «Տարվա լրագրող» տիտղոսին

Ամփոփելով 2016 թվականը՝ «Դե Ֆակտո» ամսագրի խմբագրակազմը որոշել է տարվա լրագրող ճանաչել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ֆոտոլրագրողն այս ամբողջ տարվա ընթացքում «Սուր անկյան» շրջանակներում ռեպորտաժներ պատրաստեց հասարակությանը հուզող ամենագլխավոր խնդիրների մասին, անձամբ լուսաբանեց և շարունակում է լուսաբանել առաջին գծում կանգնած տղաների առօրյան և հոգսերը, հովանավորներ և մեկենասներ գտնելով՝ օգնեց կարիքավոր բազմաթիվ ընտանիքների...։ Գ. Շամշյանն իրեն դրսևորում է պատասխանատվության զգացում ունեցող և սեփական պետությանը ծառայելու պատրաստակամությամբ օժտված լրագրողի և քաղաքացու պես: [img]/ups/images/0173543001482583157482365.jpg[/img] [img]/ups/images/0344187001482583178912637.jpg[/img]

Նմանատիպ նյութեր