Հանրապետականները դժգոհ են Արագածոտնի նախկին մարզպետից. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ դժգոհություն է հասունանում Արագածոտնի մարզի ՀՀԿ կառույցը ղեկավարող նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի նկատմամբ, ով երկրորդ պլան մղելով ՀՀԿ անդամներին՝ կուսակցության մարզային ռեյտինգային ցուցակները համալրել է անկուսակցական փողատերերով:
Կուսակցականները բողոքում են, որ տարիներ շարունակ իրենք են քրտինք թափել՝ ձայներ բերելու համար, սակայն այժմ ռեյտինգային ցուցակներում հայտնվում են Արագած Ախոյանը, Բազմասեր Առաքելյանը, Սարգիս Սահակյանի եղբայրը և այլոք:
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Սարգիս Սահակյանը չի վերահսկում միայն կուսակցության ապարանյան թևը, որտեղ անվերապահ ազդեցություն ունեցող Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Գառնիկիչը դեռևս որոշում չի կայացրել, թե ում առաջադրի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]