14580 դիտում
09:56 24-12-2016
Վարորդ Հրաչյա Հարությունյանի դեմ ՌԴ քաղաքացիները 18 քաղաքացիական հայց են ներկայացվել. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Մոսկվայում 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի դեմ 18 քաղաքացիական հայց է ներկայացվել (գործով կա 18 տուժող)։ Քաղհայցերը ներկայացրել են ավտովթարից տուժածների ներկայացուցիչները։
Մեզ հայտնի դարձավ, որ այդ հայցերը ներկայացվել են այն բանից հետո, երբ Գյումրիում սպանված Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները ընդդեմ Ռուսաստանի Դաշնության հայց են ներկայացրել դատարան։ Մինչ այդ, 2 տարվա ընթացքում, Հրաչյա Հարությունյանի դեմ հայց չէր ներկայացվել։ Հիշեցնենք, որ ողբերգական ավտովթարը տեղի է ունեցել 2013թ։
Ուղիղ մեկ տարի առաջ, երբ «ՀԺ» թղթակիցն արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանից հետաքրքրվել էր՝ 2016 թ. Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու հարցը կկարգավորվի՞, նախարարը պատասխանել էր. «Ես կարծում եմ հաջորդ տարի այս հարցով կունենանք հստակ առաջընթաց»։ նախօրեին, սակայն, Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ Հրաչյա Հարությունյանի արտահանձնման գործում խոչընդոտներ են ծագել։ Ստացվում է այս տարի ոչ թե առաջընթաց ունեցանք այս գործով, այլ հակառակը՝ հետընթաց»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1534 դիտում
14:55 28-04-2014
10 վարորդ` ոչ սթափ վիճակում, 4 վարորդ երթևեկության ընթացքում ծխել է, 45 վարորդ փաստաթղթեր չի ներկայացրել
8578 դիտում
09:57 16-12-2017
Էռնեկյանը հայց է ներկայացրել հայկական գինեգործների դեմ. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
976 դիտում
07:29 20-11-2024
«Արթկոսմեդ»-ում վերսկսել են վիրահատությունները. տեսչական գործողություններ չեն իրականացվել. «Ժողովուրդ»
1192 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը