3685 դիտում
09:46 24-12-2016
Նախընտրական հետաքրքիր իրավիճակ Արարատի մարզում. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախընտրական հետաքրքիր իրավիճակն է ստեղծվել Արարատի մարզում, առաջադրվելու ցանկություն ունեն «Ավշարի» գործարանի սեփականատերեր Արայիկ և Արամայիս Գրիգորյան եղբայրները։ ՀՀԿ-ում դեռ չեն որոշել՝ որն ինչ ընտրակարգով է առաջադրվելու։
Կառավարության փոփոխությունից հետո Արամայիս Գրիգորյանն ազատվեց բնապահպանության նախարարի պաշտոնից, և կարծիք կար, որ նա կնշանակվի Արարատի մարզպետ, բայց այդպես չեղավ։ Իսկ Արայիկ Գրիգորյանը մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է դարձել Արարատի մարզի թիվ 18 ընտրատարածքից։
2017թ. ինչպե՞ս Է որոշվելու եղբայրների հարցը, չէ՞ որ նրանք երկուսով չեն կարող ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել նույն ընտրատարածքում։ Արդյոք նրանցից մեկը տեղ կգտնի՞ ՀՀԿ համամասնական ցուցակում։ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը մեզ հետ զրույցում ասաց, թե ամեն ինչ հնարավոր է, դեռ չեն որոշել այդ հարցը։ Իսկ միգուցե Արայիկ Գրիգորյանը նախկինի նման ՀՅԴ-ի՞ հետ մասնակցի ընտրություններին։ «Մի շտապեք, շուտով ամեն ինչ պարզ կլինի»,- հորդորեց Թադևոսյանը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2931 դիտում
18:28 12-05-2017
Մեր ենթաշտաբերը տեղերում նախընտրական գումար չեն առաջարկում, չեն բաժանում. ՀՀԿ նախընտրական շտաբի հայտարարություն
4848 դիտում
09:12 17-09-2016
Հովիկ Աբրահամյանը 2017 թ. ԱԺ ընտրությունների ժամանակ ՀՀԿ նախընտրական շտաբի պետը չի լինի. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
976 դիտում
07:29 20-11-2024
«Արթկոսմեդ»-ում վերսկսել են վիրահատությունները. տեսչական գործողություններ չեն իրականացվել. «Ժողովուրդ»
1192 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը