Նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի «Գրեյթ Վելլի» ընկերությունը սնանկ է ճանաչվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ, որ Աժ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին պատկանող «Գրեյթ Վելլի» ընկերությունը սնանկ է ճանաչվել։ Բանն այն է, որ ընկերությունը աշխատավարձերի պարտքեր Է կուտակել, որը կազմում Է ավելի քան 80 մլն դրամ։ Արդյունքում աշխատակիցները այս տարվա փետրվարի 10-ին «Գրեյթ Վելլի ՀՁ» ՍՊԸ-ի դեմ հայց են ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և պահանջել են սնանկ ճանաչել ընկերությանը։
Նշված դատարանն այս տարվա փետրվարի 29-ին որոշել Է «Գրեյթ Վելլի ՀՁ» ընկերությանը սնանկ ճանաչել։ Պարտատերերի առաջին ժողովը նշանակվել Է այս տարվա մայիսի 16-ին։ Պարտատերերն իրենց պահանջները կարող են ներկայացնել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։