211652_close_icon
views-count5004 դիտում article-date 16:31 23-12-2016

ԼՂՀ վարչապետը մասնակցել է «Գրանդ հոլդինգ»-ի կողմից հիմնված նոր արտադրամասի բացմանը

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 23-ին Ստեփանակերտում մասնակցել է «Գրանդ Հոլդինգ»-ի կազմի մեջ մտնող «Գրանդ Մաստեր» ՍՊԸ-ի կողմից հիմնված՝ ստվարաթղթե արկղերի արտադրամասի բացման հանդիսավոր արարողությանը: Վարչապետը բարձր է գնահատել «Գրանդ Հոլդինգ» ընկերության նոր արտադրության հիմնումն Արցախում և նշել, որ այն ոչ միայն կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծման կարևոր գործին, այլև միտված է Արցախում փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար ավելի բարենպաստ պայմանների ստեղծմանը: Մասնավորապես, տեղական արտադրանքը նրանց մեծապես կօգնի խնաել ժամանակն ու միջոցները: ««Գրանդ Հոլդինգ»-ի մեջ մտնող ընկերությունների կողմից Արցախի տնտեսության մեջ կատարվող ներդրումները բիզնեսի և հայրենասիրության համադրման լավագույն օրինակներից են: Արցախի իշխանությունները միշտ էլ բարձր են գնահատել Վարդանյան ընտանիքի կողմից ցուցաբերած վերաբերմունքը հայրենիքի արցախյան հատվածի հանդեպ: Այս առթիվ, կուզեի ընդգծել, որ ԼՂՀ կառավարությունը համապատասխան պայմաններ է ապահովում ՓՄՁ զարգացման համար և պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել Արցախում ներդրումներ կատարող ցանկացած ընկերության»,- ասել է գործադիր իշխանության ղեկավարը: Ա. Հարությունյանը, գործարար Միքայել Վարդանյանի ուղեկցությամբ, շրջել է նորաբաց արտադրամասում, ծանոթացել արտադրական հնարավորություններին և հետաքրքրվել տեղական ընկերությունների հետ համագործակցության աշխատանքներով: [img]/ups/images/0830851001482492914103741.jpg[/img] [b]ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր