Դոնալդ Թրամփը չի ցանկանում իր երդմնակալությանը տեսնել հայտնիների
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում գրել է, որ իր երդմնակալության ժամանակ չէր ցանկանա տեսնել հայտնի մարդկանց. նա նախընտրումն է հասարակ քաղաքացիների ներկայությունը։
Թրամփն ակնարկել է, որ հայտնիներից շատերը մինչև ընտրությունները աջակցել են իր մրցակից, Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված Հիլարի Քլինթոնին։
««Ա» ցուցակի, այսպես կոչված, հանրահայտները բոլորն են ցանկանում տոմսեր ձեռք բերել իմ երդմնակալության համար, սակայն տեսեք, թե ինչ են արել նրանք Հիլարի Քլինթոնի համար»,-գրել է Թրամփը։
Նոր նախագահի երդմնակալությունը տեղի կունենա 2017 թվականի հունվարի 20-ին։