211652_close_icon
views-count2169 դիտում article-date 12:57 23-12-2016

Նավթի համաշխարհային գները նվազել են

Նավթի միջազգային շուկաներում գների անկում է արձանագրվել, ինչը վկայում են առևտրի տվյալները։ Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Brent էտալոն նավթի փետրվարյան մատակարարումների արժեքը Լոնդոնի Ice Futures բորսայում նվազել է 0.35 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 54,86 ԱՄՆ դոլար։ Նույն ժամանակահատվածում WTI տեխասյան թեթև նավթի փետրվարյան մատակարարումների արժեքը Նյու Յորքի NYMEX բորսայում նվազել է 0.43 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 52.72 ԱՄՆ դոլար։

Նմանատիպ նյութեր