3117 դիտում
10:37 23-12-2016
Վարչապետն էլ փոխվեց, բայց հաշմանդամ օդաչուների իրավունքները չեն վերականգնվում. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Հաշմանդամ օդաչուները մոտ 10 տարի է՝ բողոքի ցույցեր են անում կառավարության շենքի առջև. այդ ընթացքում վարչապետներ են փոխվում, սակայն իրենց կյանքը չի փոխվում, միայն շարքերն են նոսրանում:
Տարեց ցուցարարները երեկ -10 աստիճան ցրտից չընկրկելով՝ կրկին բողոքի ակցիա էին անում. Ասում էին՝ «Ուզածներս ի՞նչ է որ՝ վերականգնել մեր խախտված իրավունքները»: Բայց դե, մենեջեր-վարչապետին այդ իրավունքների վերականգնումն ավելի շատ դրամական արտահայտությամբ կհետաքրքրի, թիվը փոքր չէ:
«Հայկական ավիաուղիների» նախկին օդաչուները աշխատանքի ընթացքում հաշմանդամություն են ձեռք բերել և նրանց վնասի փոխհատուցում պետք է տրամադրվեր, սակայն ընկերության լուծարումից հետո այդ գումարը գրվեց «սառույցին»: Նախկին օդաչուները պահանջում են՝ կառավարությունը պետք է ստանձնի այդ պարտավորությունն ու իրենց փոխհատուցում տրամադրի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1687 դիտում
10:07 01-09-2021
Շինարարության ծավալներն աճել են, բայց տնտեսությունը չի վերականգնվում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
976 դիտում
07:29 20-11-2024
«Արթկոսմեդ»-ում վերսկսել են վիրահատությունները. տեսչական գործողություններ չեն իրականացվել. «Ժողովուրդ»
1192 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը