211652_close_icon
views-count2269 դիտում article-date 11:26 23-12-2016

Փրկարարներն օգնել են արգելափակված ավտոմեքենան դուրս բերել ձյան միջից

Դեկտեմբերի 23-ին, ժամը 03.13-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձորից Վրաստանի Հանրապետություն տանող ճանապարհին՝ թունելում, Վրաստանի Հանրապետության քաղաքացիներն ավտոմեքենայով մերկասառույցի պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 14-րդ կմ-ին «Nissan March» մակնիշի, «FF722GG» պ/հ (վարորդ՝ Ա. Կ. 1993 թ. ծնված) ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը: Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան և ուղեկցել հրշեջ փրկարարական ջոկատ:

Նմանատիպ նյութեր