Փրկարարները ձյան մեջ արգելափակված ավտոմեքենան դուրս են բերել
Փետրվարի 25-ին, ժամը 00:19-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Մաշտոցներ» կոչվող հատվածում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկացնում է ԱԻՆ կայքը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Astra G» մակնիշի 35 CZ 778 պետհամարանիշի (վարորդ՝ Ս. Կ.) ավտոմեքենան (1 ուղևոր)։