211652_close_icon
views-count3427 դիտում article-date 23:16 23-12-2016

Ռոբերտսը պատմություն մեջ առաջին կինոդերասանուհին է, որ դերակատարման համար ստացել է 20 միլիոն դոլար․ հետաքրքիր փաստեր

Ջուլիան ձախլիկ է, սակայն «Էրին Բրոկովիչ» ֆիլմի համար նա սովորել է գրել աջ ձեռքով (քանի որ հերոսուհի Էրին Բրոկովիչի նախատիպը կյանքում աջլիկ էր)։ Ռոբերտսը պատմություն մեջ առաջին կինոդերասանուհին է, որ դերակատարման համար ստացել է 20 միլիոն դոլար (Էրին Բրոկովիչ» ֆիլմի համար) և 25 միլիոն դոլար («Մոնա Լիզայի ժպիտը» ֆիլմի համար)։ Ջուլիան նկարահանվել է մոնղոլական քոչվորների մասին պատմող «Աստղերը կենդանիների աշխարհում։ Ջուլիա Ռոբերտսը և մոնղոլական ձիերը» վավերագրական ֆիլմում։ 2010 թվականի ապրիլի 29-ին տասներկուերրորդ անգամ գլխավորել է «մոլորակի ամենագեղեցիկ մարդկանց» ցուցակը՝ ըստ «People» ամսագրի վարկածի։ Ըստ դավանանքի հինդուիզմի հետևորդ է։ 2010 թվականի հարցազրույցներից մեկում Ջուլիա Ռոբերտսը խոստովանում է, որ ամուսնու և երեխաների հետ կանոնավոր հաճախում է հինդուիստական տաճար՝ նպատակ ունենալով «երգել, աղոթել և տոնել»։

Նմանատիպ նյութեր