211652_close_icon
views-count8323 դիտում article-date 20:58 22-12-2016

2016 թվականի գլխավոր ֆուտբոլային իրադարձությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՖՖ պաշտոնական կայքը ներկայացնում է անցնող տարում հայկական ֆուտբոլի համար ամենակարևոր իրադարձությունները: Դրանցից է Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»: 2016 թ. հուլիսի 6-ին վերջապես տեղի ունեցավ այն, ինչի մասին այդքան խոսում էին նախորդ ամիսների ընթացքում: Դորտմունդի «Բորուսիայում» երեք մրցաշրջան անցկացնելուց հետո Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»: Հենրիխը կնքեց 4-ամյա պայմանագիր «Յունյաթեդի» հետ` պայմանագրի ժամկետը հետագայում երկարաձգելու պայմանով: «Ես շատ հպարտ եմ, որ միացել եմ «Մանչեսթեր Յունաթեդին»: Իմ երազանքը իրականցվել է: Ես ոգևորված եմ, որ կխաղամ այսպիսի հարուստ պատմություն ունեցող թիմում և հուսով որ երկար կմնամ այստեղ: Ես շնորհակալ եմ ակումբին և Ժոզե Մոուրինյոին, որ հավատացին իմ ուժերին: Համոզված եմ, որ խաղալով այսպիսի ակումբի կազմում, ես լավագույն կերպով կհարգեմ իմ հայրիկի հիշատակը, իր նպատակամղվածության և ոգևորության համար, որը նա հաղորդեց ինձ»,- սրանք Հենրիխ Մխիթարյանի առաջին խոսքերն էին պայմանագիրը ստորագրելուց հետո: «Հենրիխը շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է, ով հաջողությամբ խաղում է թե ակումբում, և թե հավաքականում: Նա շատ լավ թիմային խաղացող է, լավ որակներով, խաղի տեսությամբ և գոլային հոտառությամբ: Ես ուրախ եմ որ նա ընտրեց «Մանչեսթեր Յունայթեդը»: Համոզված եմ որ նա շատ շուտով կուժեղացնի թիմի հաղը, քանի որ իր խաղաոճը շատ հարմար է Պրեմիեր լիգայի համար: Անհամբերությամբ սպասում եմ Հենրիխի հետ աշխատելուն», - պայմանագրի ստորագրումից հետո ասաց Ժոզե Մոուրինյոն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր