211652_close_icon
views-count4934 դիտում article-date 20:48 22-12-2016

Անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագծի այս տարվա վերջին դիտարկումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից դեկտեմբերի 21-ին անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագծի այս տարվա վերջին դիտարկումը: Այն անցկացվել է Տավուշի մարզի Բերդավան և ադրբեջանական Քեմեռլի գյուղերի մերձակայքում: Մինչ դիտարկման անցկացումը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստոֆը, Պետեր Սվերդբերգը և Գենադի Պետրիցան, պաշտպանության նախարարության և 3-րդ բանակային զորամիավորման ներկայացուցիչների հետ այցելել են Տավուշի մարզպետարան, որտեղ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը հյուրերին մանրամասն ներկայացրել է ներկայումս Տավուշի սահմանամերձ հատվածներում տիրող իրավիճակը: Բրիֆինգի ընթացքում մասնավորապես անդրադարձ է եղել ադրբեջանական զինուժի կողմից հայ խաղաղ բնակչության և սահմանամերձ ավտոճանապարհների ուղղությամբ արձանագրված կրակոցներին: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները, հայկական կողմին շնորհակալություն հայտնելով ներկայացված տվյալների համար, նշել են, որ դրանք կներառեն իրենց ամփոփիչ զեկույցներում: Այնուհետև, տեղափոխվելով սահմանագիծ և 2 կողմից էլ չկրակելու երաշխիքներ ստանալով, որոշակի հեռավորության վրա անցկացվել է սահմանային դիտարկումը: Դիտարկման ընթացքում զինադադարի խախտման որևէ դեպք չի արձանագրվել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր