2513 դիտում
09:52 11-10-2015
Անցկացվել է հայ-ադրբեջանական պետական սահմանագծի հերթական դիտարկումը
Հոկտեմբերի 9-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից Տավուշի մարզի Բերդավան բնակավայրի ուղղությամբ անցկացվել է հայ-ադրբեջանական պետական սահմանագծի հերթական դիտարկումը:
Մինչ դիտարկման անցկացումը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժե Աբերլիեն, Խրիստո Խրիստովը և Սայմոն Թիլլերը ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների համապատասխան ներկայացուցիչների հետ այցելել են Տավուշի մարզպետարան, որտեղ կազմակերպված բրիֆինգի ընթացքում ԵԱՀԿ պաշտոնյաներին մանրամասն ներկայացվել է Տավուշի մարզի սահմանամերձ գոտում տիրող իրավիճակը, մասնավորապես՝ վերջին մի քանի շաբաթների ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի անընդմեջ խախտումների, ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման անհաջող փորձերի, հայկական խաղաղ բնակավայրերի գնդակոծման աննախադեպ ծավալներն ու դրանց հետևանքները:
ՀՀ ՊՆ ներկայացուցիչները ԵԱՀԿ պաշտոնյաների ուշադրությունը հրավիրել են հատկապես մտահոգիչ այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը 1994թ. ի վեր առաջին անգամ սկսել է կիրառել խոշոր տրամաչափի ականանետեր և հրթիռահրետանային միջոցներ, ինչը հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում նոր իրադրություն է ստեղծում:
Սահմանային դիտարկման ընթացքում կողմերը ռադիոկապ են հաստատել միմյանց հետ և տվել անվտանգության երաշխիքներ: Թանձր մառախուղի պատճառով դիտարկմանը մասնակցող խմբերը չեն կարողացել տեսողական կապ հաստատել։ Դիտարկման ընթացքում հրադադարի խախտումներ և միջադեպեր չեն գրանցվել:
Նմանատիպ նյութեր
3340 դիտում
18:25 17-02-2017
Անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագծի հերթական դիտարկումը
4949 դիտում
20:48 22-12-2016
Անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագծի այս տարվա վերջին դիտարկումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1096 դիտում
22:17 08-01-2025
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
1057 դիտում
22:04 08-01-2025
Լեհաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան մայիսին
1072 դիտում
21:26 08-01-2025
ԱՄՆ-ն Ուկրաինայի զինված ուժերին կօգնի մինչև Բայդենի վարչակազմի վերջին օրը. Բլինքեն