211652_close_icon
views-count3966 դիտում article-date 13:42 22-12-2016

Բեռլինի ահաբեկչությունն ապացուցեց միգրացիայի հարցում իմ իրավացի լինելը. Դոնալդ Թրամփ

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Բեռլինի սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչությունն անվանել է հարձակում՝ մարդկության դեմ, հաղորդում է Rosbalt-ը։ Նա նաև հիշեցրել է, որ պատրաստ է սահմանափակում մտցնել մուսուլմանական երկրներից ժամանած փախստականների համար։ «Դուք գիտեք իմ ծրագրերի մասին և արդեն ապացուցվել է, որ ես ճիշտ էի, 100 տոկոսով ճիշտ»,-շեշտել է նա՝ հավելելով, որ տեղի ունեցածը պարզապես անարգանք է։ Դեկտեմբերի 19-ին Բեռլինի Բրայտշայդպլացի հրապարակում բեռնատարը մխրճվել էր մարդկանց ամբոխի մեջ, ովքեր հավաքվել էին գնումներ կատարելու սուրբծննդյան տոների կապակցությամբ։ Զոհվել էր 12, վիրավորվել 48 մարդ։

Նմանատիպ նյութեր